«Яндекс»-ի նոր գրասենյակը
Լուսանկարներ
ՌԴ Սանկտ–Պետերբուրգ քաղաքում «Яндекс» ընկերության նոր գրասենյակի ձևավորումն արված է բավականին ինքնատիպ ոճով։ Գլխավոր նախագծողը Za Bor Architects ընկերությունն է։ Նոր գրասենյակը զբաղեցնում է «Բենուա» բիզնես–կենտրոնի ողջ 4-րդ հարկը, որի տարածքն իր մեծությամբ ավելի քան 2 անգամ գերազանցում է նախորդի զբաղեցրած տարածքը։
Ճարտարապետների գլխավոր խնդիրը եղել է այդ հսկա տարածության համար ժամանակակից և ինքնատիպ ներքին հարդարանք ու ձևավորում ապահովելը։ Գրասենյակի առանցքը երկար միջանցքն է, որի 2 կողմերի երկայնքով ձգվում են աշխատասենյակները, բանակցություններ վարելու սրահները և այլն։ Ձևավորման հիմնական իմաստն այն է, որ հյուրերը հայտնվեն «Яндекс» որոնողական համակարգում։ Այստեղ նրանց «դիմավորում է» «Որոնել» կոճակը և ուղղություն ցույց տվող, դեղին ֆիրմային սլաքը։ Մանրամասները՝ լուսանկարներում։
{gallery}yandex{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)