Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը
Արցախ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Կողմերն ընդգծել են անհրաժեշտությունն՝ ակտիվացնելու միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում:
Լավրովն ու Բիզլին նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)