Նյու Յորքում մեկնարկել է ամենամյա «Գրավիր Ուոլ-Սթրիթը» բողոքի ակցիան
ԱՄՆ
Նյու Յորքում մեկնարկել է ամենամյա եռօրյա բողոքի ակցիան` «Գրավիր Ուոլ-Սթրիթը» խորագրով:
Շուրջ 300 մարդ է հավաքվել շաբաթ օրը Ներքին Մանհեթենի տարածքում, որտեղ գտնվում է շարժման գրասեյակը: Շարժումն առաջին անգամ կայացել է անցյալ տարի և վերածվել լայնամասշտաբ բողոքի ցույցի ոչ միայն Նյու Յորքում, այլև` ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքներում ու այլ երկրներում:
Չնայած ցույցի անցկացման ժամանակը սեպտեմբերի 17-ն է, ցուցարարներն այս անգամ որոշել են այն շուտ սկսել: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են ցույցն անցկացնել կիրակի և երկուշաբթի օրերին:
Ցուցարարները պահանջում են ավելացնել մեծահարուստներից գանձվող հարկերը, պայքարել գործազրկության և ֆինանսական կառույցների գործունեության դեմ:
Բողոքի ակցիայի ընթացքում 12 մարդ է ձերբակալվել. հայտնում է Associated Press-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)