Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Համապատասխան տվյալները ներկայացվել են ուրբաթ օրը` Bloomberg ամերիկյան հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես մանրամասնում է հեռուստաալիքը, Բայդենը Էրդողանին ասել է, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները կկոչի «ցեղասպանություն»: Բայդենի նախորդները խուսափում էին նման բնորոշումից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)