ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. Ադոնց
ՀայաստանՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն ասել-չասելու հարցին:
«Շատ կարևոր քայլ կլինի, եթե Բայդենի կողմից ասվի այդ բառը: Կարող եմ ասել նաև, որ ևս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները, մարդու ազատություններն արժևորվում այդ երկրում»,- նշեց Ադոնցը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է Ցեղասպանություն: