Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

Ի՞նչ է խորհրդանշում Խաչվերացը կամ «Սըրբխեչը»

Հասարակություն

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը։

Խաչվերացը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է` ի հիշատակ Տիրոջ խաչափայտի պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը' Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով' բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում' ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուսը խաչվեց՝ այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել' նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: 

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ՝ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին' շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ' ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը՝ «Սըրբխեչը»  ընկալում են որպես աշնանամուտ: 

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված