ԱՄՆ բանակում կարելի է սեռական հարաբերություններ ունենալ կենդանիների հետ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը ռազմական բյուջեի մասին օրինագիծ է ընդունել, որում ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար պատիժը վերացնելու հետաքրքիր դրույթ կա, որի մեջ մտնում է նաև կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալը։ Օրինագիծն ընդունվել է դեռևս 2011թ.–ի դեկտեմբերի 1-ի։ Տեղեկացնում է "Associated Press"-ը:
Լրագրողներն ենթադրում են, որ սենատորները, ամենայն հավանականությամբ, ցանկացել են հանել նույնասեռ հարաբերությունների համար կիրառվող պատիժը, քանի որ այդ բնորոշումը, որպես կենդանիների հետ ինտիմ կապ, ներկա պահին հնացել է:
Ընդ որում`տվյալ կետի կասեցումն այժմ ձևական բնույթ է կրում, քանի որ ԱՄՆ Գերագույն դատարանն արգելքը հանել էր դեռեւս 2003թ.–ին` այն որակելով իբրև անձնական կյանքին միջամտություն, ինչը հակասում է սահմանադրությանը:
Հիշեցնենք՝ 2011թ.–ի սեպտեմբերին ԱՄՆ-ում «Մի հարցրու, մի պատասխանիր» (Don’t ask, don’t tell) օրենքը, որն արգելում էր համասեռամոլներին ծառայել ԱՄՆ բանակում, ուժը կորցրած էր ճանաչվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)