Իրանը միջուկային զենք ստեղծելու եզրին է. Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ արդեն գալիք 6-7 ամիսներին Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն։
Հարցազրույցում Նեթանյահուն նշել է, որ արդեն 2013 թվականի կեսերին Իրանը 90 տոկոսով մոտ է լինելու այն բանին, որ սկսի ուրանի հարստացումը՝ միջուկային զենք ստեղծելու համար։ Նա խնդրել է ԱՄՆ–ին աջակցել այդ ամենը կանխելուն։
«Իրանը ղեկավարվում է արտասովոր ֆանատիզմով տառապող առաջնորդների կողմից, այդ նույն ֆանատիզմով, որն այսօր դրդում է մարդկանց հարձակում գործել օտարերկրյա դեսպանությունների վրա։ Դուք ուզում եք, որ նման ֆանատիկների ձեռքում միջուկային զե՞նք լինի»,– ասել է Իսրայելի վարչապետը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ