Մեքսիկական ոստիկանությունը 17 դի է հայտնաբերել
Աշխարհ
Մեքսիկայի արևմուտքում 17 մարդու դի է հայտնաբերվել, որոնք, ենթադրվում է, դարձել են հանցավոր խմբավորումների գործողությունների զոհ։ Այս մասին հայտնում է BBC Russian-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Դիերը գտնվել են Խալիսկո և Միչոական նահանգների սահմանին՝ ճանապարհի կողքին։ Սպանվածները կապկպված են եղել պարաններով ու շղթաներով, իսկ մահացածների մարմինների վրա եղել են հրազենային վնասվածքների հետքեր։
Նախնական վարկածով՝ սպանվածները դարձել են միմյանց հետ թշնամի նարկոկարտելների պայքարի զոհերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ