Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

Հայ ազգի համար Արցախի հարցը չի կարող ունենալ միջազգային լուծում. «Հայազն» միություն

Հասարակություն

Հայտարարություն-պահանջ

Հայազն միությունը հայտարարում է, որ

Հայ ազգի համար Արցախի հարցը չի կարող ունենալ միջազգային լուծում: Առավել ևս չի կարող ունենալ մի լուծում, որը հիմնված կլինի հայատյաց Բաքվի հետ ձեռքբերվելիք ինչ-որ անհասկանալի փոխզիջման վրա: Արցախի հարցը փաստացի և վաղուց լուծված է հետևյալ իրադարձությունների արդյունքում.

- Արցախի ժողովուրդը դեռ խորհրդային տարիներին բազմիցս արտահայտել է իր վճռական կամքը ադրբեջանական անօրինական տիրապետությունից ազատվելու և հայրենի պետության կազմ վերադառնալու մասին: Արցախահայության ինքորոշման իրավունքը, ի վերջո, ամրագրվել է Հայկական ԽՍՀ ԳԽ-ի և Արցախի ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ, որը ցայսօր Արցախի կարգավիճակին վերաբերող միակ օրինական և գործող իրավական ակտն է:

- Ադրբեջանը Արցախը նորից նվաճելու և հայ բնակչությունից ազատվելու նպատակով պատերազմ սանձազերծեց խաղաղ հայ բնակչության դեմ, ինչպես Արցախում, այնպես էլ իր տարածքում, սակայն Արցախում հանդիպեց հերոսական դիմադրության և պարտվեց: Փոխարենը, 1991-94թթ մարտական գործողությունների արդյունքում Բաքուն կորցրեց վերահսկողությունը նախկինում հայաթափված, սակայն պատմականորեն և աշխարահագրորեն Հայաստանին և Արցախ աշխարհին պատկանող տարածքների մի մասի նկատմամբ նույնպես:

- Ադրբեջանական բնակչությունը, որն ակտիվորեն ներգրավված էր հայերի դեմ թշնամական գործողություններում և քաջ գիտեր այդ շրջանների հայապատկանության մասին, անմիջապես լքեց դրանք: Ազատագրված շրջաններն արդեն շատ վաղուց բնակեցված են Հայաստանի քաղաքացի հանդիսացող բնակչությամբ, այդ թվում՝ Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից փախստականներով: Այսօր բոլոր շրջանները արդյունավետորեն ներառված են հայկական պետականության վարչական կառույցում:

Հակառակ Արցախյան հիմնահարցի վաղուց լուծված լինելուն, հակառակ ԵԱՀԿ Մինկսի խմբի կողմից ներկայացված կարգավորման բացարձակ անընդունելի սցենարներին և Բաքվի չհաշտվող կեցվածքին, Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շարունակում են միջազգային լուծում փնտրել:

Դեռ 1991թ. միջազգային լուծմանը ապավինելու պատճառաբանությամբ Հայաստանում իշխող վերնախավը շտապեց Արցախը Հայաստանից անջատ ներկայացնել՝ բնականաբար պահպանելով նրա նկատմամբ բացարձակ վերահսկողությունը: Հետագա տարիներին այս վիճակը շարունակվեց որպես մի զիջում հայկական կողմից, որը Արցախի կարգավիճակը քննության ենթակա էր դարձնում բանակցություններում: Միջազգային հանրությունն իր հերթին երբեք չէր կարող ճանաչել ինքնուրույնության ոչ մի հայտանիշ չունեցող տարածքի անկախությունը, չէր կարող նրան համարել բանակցային կողմ, այլ միայն վիճելի տարածք Երևանի և Բաքվի միջև:

Իբր միջազգային հանրությանը հասցեագրված այս խաղարկությունը տարիների ընթացքում ավելի մեծ չափով քարոզվեց Հայաստանի ներսում ու հատկապես Արցախում: Արդյունքում, Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիները զրկվեցին համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից և գոյացան բազմաթիվ այլ իրավական անհեթեթություններ:
Իրականում, այսպես կոչված ԼՂՀ անկախությունը հակասում է 1989թ. դեկտեմբերի 1-ի միացման որոշմանը: Այն չէր կարող և չի ճանաչվել Հայաստանի և ոչ մի կառավարության կողմից: Փաստացի Արցախը շարունակում է մնալ Հայաստանի մաս, նրա բնակիչները՝ Հայաստանի քաղաքացիներ:

Այսօր տարբեր քաղաքական միավորներ հանդես են գալիս ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկությամբ:

Մենք հայտարարում ենք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, և նրա անկախությունը ճանաչելը նշանակում է ճանաչել նրա անկախությունը Հայաստանից:

Մենք դատապարտում ենք Արցախը Հայաստանից առանձնացնելու ցանկացած փորձ կամ քայլ, քանի որ դրանք տրամագծորեն հակասում են մեր ազատագրական պայքարի ոգուն ու գլխավոր պահանջին: Փոխարենը պահանջում ենք Հայաստանի իշխող վարչախմբից և ազդեցություն ունեցող բոլոր քաղաքական միավորներից.

- Վերականգնել Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես համապետական ընտրություններին մասնակցելու կարևոր իրավունքը;

- Արցախը բացահայտ ներառել ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ։

- Քննարկել և լուծել Արցախի ներկայիս փաստացի ինքնավար հանրապետության կարգավիճակը ՀՀ սահմանադրությանը, մասնավորապես՝ մարզային բաժանմանը համապատասխանեցնելու հարցը։

- Վերացնել բոլոր իրավական հակասությունները և Արցախը մնացած Հայաստանից առանձնացնող դրույթները։

- Ապահովել տարածքի միասնականությունը քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, տեղեկատվական, հեռահաղորդակցության, բնակչության ներքին շարժի և բոլոր մյուս իմաստներով:

Մենք գիտակցում ենք, որ Բաքուն պատրաստվում է պատերազմը ողջ ծավալով վերսկսելուն և Հայաստանի նկատմամբ, հատկապես Արցախի ուղղությամբ, տարածքային նոր ոտնձգությունն իրականացնելուն: Դա են վկայում Ադրբեջանի արագ աճող ռազմական ծախսերը, հակահայ լայնածավալ քարոզչությունը, ադրբեջանական կողմից շփման գծում իրականացվող ու բազմաթիվ կյանքեր խլող սադրանքների աճող հաճախականությունը, մարդասպանների հերոսացումը:
Սակայն մտավախությունը, թե Արցախի ավելի բացահայտ ներառումը Հայաստանի մեջ կարող է հանգեցնել պատերազմի անհիմն է, քանի որ Ադրբեջանի կողմից պատերազմի չսկսելու միակ պատճառը իր անբավարար պատրաստությունն է, իսկ որպես առիթ «միացումը» «անկախության ճանաչումից» ոչինչով չի տարբերվում:

«Հայազն» միություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված