ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ասիայի արևելքում հնարավոր զինված հակամարտության մասին
Աշխարհ
ԱՄՆ-ը հանդես է եկել Արևելյան Ասիայում հնարավոր զինված հակամարտության առաջացման մասին նախազգուշացմամբ. հաղորդում է BBC-ին։ Այն պայմանավորված է Չինաստանում ընթացող հակաճապոնական ելույթներով, որոնք ծագել են Հարավչինական ծովում գտնվող վիճելի կղզիների պատճառով։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան մտահոգված է այն բանի համար, որ սադրիչ ելույթները կարող են հանգեցնել քաղաքական սխալի, ինչն էլ իր հերթին կարող է վերածվել հակամարտության։
Նշենք, որ Չինաստանում 2012 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի են ունեցել նոր ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են պատժել Ճապոնիային։ Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն գավառի Շենչժենվ քաղաքում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ։
Հիշեցնենք, որ Սենկակու ընդհանուր անվամբ հինգ կղզիները վիճելի տարածք են Ճապոնիայի և Չինաստանի միջև։ Պեկինն ու Տոկիոն չեն կարողանում որոշել, թե ինչպես է անցնում սահմանը կղզիների շրջանում՝ տնտեսական գոտիների միջև։ Ճապոնիան պնդում է, որ բաժանարար գիծն անցնի ջրային տարածքի մեջտեղով, Չինաստանը պահանջում է գիծը տեղափոխել ճապոնական ափին մոտ։ Ճապոնիան վստահեցնում է, որ զբաղեցնում է կղզիները 1895-ից, իսկ իրենց հերթին Պեկինում հիշեցնում են, որ 1783թ․ և 1785թ․ ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն նշված է որպես չինական տարածք։
Երկրորդ աշխարհամարտից հետո կղզիները ԱՄՆ-ի վերահսկողության տակ էին և փոխանցվեցին Ճապոնիային 1972թ․։ Թայվանում ու մայրցամաքային Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան անօրինական է պահում կղզիները։ Ճապոնիայում նշում են, որ Չինաստանն ու Թայվանը սկսել են հավակնել կղզիներին 1970-ական թվականներից, երբ պարզվել է, որ այդ շրջանը հարուստ է օգտակար հանածոներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ