«Հիզբալլահ»-ը կոչ է անում անցկացնել նոր ցույցեր Լիբիայում
Աշխարհ
Շիա ծայրահեղական «Հիզբալլահ» խմբի առաջնորդ շեյխ Նասրալլան կոչ է անում Լիբիայում վերսկսել ցույցերն ընդդեմ ամերիկյան ֆիլմի, որը մի շարք մուսուլմաններ համարում են վիրավորանք՝ հասցված իրենց։ Նասրալլան վիդեոհաղորդագրության մեջ հայտարարել է, որ մուսուլմանները երբեք չպետք է վիրավորանքը լուռ տանեն։
Հիշեցնենք, որ ցույցերն ԱՄՆ-ի դեսպանատների մոտ Մերձավոր Արևելքում և Ասիայում շարունակվում են արդեն մի քանի օր անընդմեջ։ Պակիստանում, ինչպես հաղորդվում է, ամերիկյան ֆիլմի դեմ ուղղված ցույցերի ժամանակ սպանվել է մեկ մարդ։
Հաղորդագրությունում, որը հեռարձակվել է «Հիզբալլահ»-ի Ալ-Մանար հեռուստաընկերությամբ, շեյխը կոչ է արել երկարատև ցույցեր անցկացնել։ Ենթադրվում է, որ առաջին ակցիան անցկացվելու է երկուշաբթի կեսօրեին Բեյրութի արվարձաններից մեկում, որը փաստացի ղեկավարում է «Հիզբալլահ» խմբավրումը։ Շեյխը նշել է, որ սպասել է Հռոմի պապի՝ Լիբիա կատարած երեքօրյա այցի ավարտին և այնուհետև նոր ելույթ է եկել հաղորդագրությամբ։ «Նրանք, ովքեր կանգնած են այս ֆիլմի ետևում, նրանք, ովքեր կապված են այս ֆիլմի ստեղծման հետ, նրանք ովքեր աջակցում և պաշտպանում են նրանց, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, պետք է պատասխան տան և պատժվեն։ Նրանց պետք է բոյկոտել»,- հայտարարել է շեյխը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ