Ջենիֆեր Լոպես. Չէի ուզում՝ ընտանիքս քանդվեր
Աշխարհ
Ջենիֆեր Լոպեսն իր և երգիչ Մարկ Էնթոնիի բաժանումից մեկ տարի անց վերջապես խոսել է բաժանման պատճառների մասին:
«Ոչ ոք չի ուզում քանդել ընտանիքը: Բաժանումն ինձ համար կործանարար էր և տանջող: Ես անհանգստանում էի երեխաներիս համար՝ Մաքսի և Էմմայի: Դժվար տարի էր ինձ համար, բայց հիմա արդեն ամեն ինչ հարթվել է և ես հանգիստ եմ»,- խոստովանել է Ջենիֆեր Լոպեսը:
Չնայած անհաջող ամուսնությանը՝ երգչուհին ասել է, որ հավատում է անկեղծ սիրուն: Այս մասին հայտնում է wday.ru–ն։
Հոլիվուդյան աստղը բավականին արագ նոր զուգընկեր գտավ, և արդեն մոտ մեկ տարի է, ինչ հանդիպում է 26-ամյա Կասպեր Սմարթի հետ: Լուրեր են շրջանառվում նաև, որ երգչուհին պատրաստվում է ամուսնանալ վերջինիս հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ