ՄԱԿ-ը պնդում է, որ Սիրիայում օտարերկրյա ապստամբների թիվն ավելանում է
Աշխարհ
Սիրիայում աճում է «օտարերկրյա տարրերի», այդ թվում՝ ջիհադականների ներկայությունը. հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն։ Ըստ Պինեյրոյի, որը փորձագետ է մարդու իրավունքների բնագավառում՝ այս «տարրերից» որոշները միանում են զինված հակակառավարական խմբերին, մինչդեռ մյուսներն աշխատում են ինքնուրույն. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հանձնաժողովը նաև ստեղծել է Սիրիայում ենթադրյալ ռազմական հանցագործների թարմացված ցանկը և կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայում հանցագործությունների հետաքննությունը փոխանցել Միջազգային քրեական դատարանին: Այս ցուցակում տեղ գտած անձանց անունները չեն հրապարակվում։
Նշենք, որ սիրիական իշխանությունները կարծում են, որ հակակառավարական ապստամբությունները, որոնք սկսվել են 2011 թ. մարտ ամսին, տեղի են ունեցել օտարերկրյա դավադրության արդյունքույմ, ինչպես նաև մեղադրում են մի շարք երկների և Արևմուտքին ապստամբների վերապատրաստման ֆինանսավորման մեջ, որոնց նրանք անվանում են ահաբեկիչներ: Ըստ ՄԱԿ-ի՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 20000 մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ