Google-ն արգելափակել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի որոնումը
Աշխարհ
Google ընկերությունը, որը ղեկավարում է YouTube ծառայությունը, որոշում է ընդունել Ինդոնեզիայում սահմանափակել ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմի որոնումը։
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը չի դիտվել Ինդոնեզիայում ՝ մահմեդականներով ամենախիտ բնակեցված երկրում։
Ինդոնեզիայի իշխանությունները տեղեկացրել են, որ Google ընկերությունից նամակ են ստացել, որում ասվել է, որ ընկերությունն արգելափակել է 16 հասցե, որոնք պարունակում էին աղմկահարույց ֆիլմից հատվածներ։
Ընկերությունը ստիպված էր գնալ այդ քայլին՝ նկատի ունենալով ֆիլմի արդյունքում տարբեր երկրներում մահմեդականների առաջացրած անհանդուրժողականությունները։
Այսպիսով, ընկերությունը կանխել է հերթական մահմեդական երկրում հերթական բողոքի ալիքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ