Բակո Սահակյանն ընդունել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներին
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) և դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):
Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին եւ տիեզերագնացներին Արցախ ժամանելու եւ նման կարևոր միջոցառմանը մասնակցելու համար, որը, նրա խոսքով, մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը:
«Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ: Քննարկվել են նաեւ ճշգրիտ գիտությունների եւ Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր»,- ասված է ԼՂՀ նախագահի մամլո ծառայության կողմից ուղարկված հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան