Ցուցարարները գրոհել են Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա
Աշխարհ
Ինդոնեզիայի բնակիչները երկուշաբթի օրը ցույցի են դուրս եկել մայրաքաղաք Ջակարտայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի առաջ՝ բողոքելով «Մուսուլմանների անմեղություն» հակաիսլամական ֆիլմի անարգել ցուցադրության դեմ. հայտնում է Assocatied Press ը:
Գործակալության տվյալներով՝ տուժել է նվազագույնը մեկ ոստիկան։
Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների տվյալներով՝ ցույցին մասնակցում է շուրջ հազար քաղաքացի։
Ինդոնեզիայի կապի և տեղեկատվության նախարարն անցյալ շաբաթ խնդրել էր YouTube-ին արգելափակել հակաիսլամական ֆիլմի հասանելիությունը Ինդոնեզիայում, ինչպես նախկինում դա կատարվել էր Լիբիայում, Աֆղանստանում և Սիրիայում։ Տեսահոլովակն իրոք արգելափակվել է, սակայն Google ընկերությունը մերժել է ԱՄՆ-ին իշխանությունների խնդրանքը՝ ֆիլմն ամբողջովին հեռացնել կայքից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ