Google-ի և Twitter-ի տեղը բրիտանական ԶԼՄ-ում
Աշխարհ
Google-ի հիմնադիրներից մեկը՝ Լարրի Փեյջը գլխավորել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը բրիտանական ԶԼՄ-ում։ Վարկանշային աղյուսակը լոնդոնյան թերթը կազմել և հրապարակել է այսօր:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Twitter» ընկերության ներկայիս ղեկավարը՝ Դիկ Կոստոլոն։ Իսկ եռյակը եզրափակում է լորդ Կրիստոֆեր Փաթենը՝ BBC մեդիա խմբի ղեկավարը։
Նրանից հետո աղյուսակում գալիս է Ջորջ Էնտուիստլը, ով այսօր ստանձնել է BBC–ի գործադիր տնօրենի պաշտոնը։
Նախորդ տարիների առաջատարը համարվում էր Ռուպերդ Մերդոկը, ով այս ցուցակում զբաղեցրել է ընդամենը 11-րդ տեղը։ «Independent»-ի և «Ивнинг стандард»-ի սեփականատեր ազգությամբ ռուս Ալեքսանդր Լեբեդևը վարկանշային այս ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ