Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 7
ՎերլուծականՇարունակելով ներկայացնել Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանավորների կյանքում արձանագրված դրական փոփոխություններն` այս անգամ էլ անդրադառնանք «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանին, ով հայտնի է իր, այսպես ասած, սորոսական արմատներով:
Սոս Ավետիսյանը 2018 թվականի համար հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան, 336,191.00 ՀՀ դրամ և 7,062.00 ԱՄՆ դոլար:
2020-ին արդեն Ավետիսյանի գործերը, ինչպես և իր մյուս բոլոր թիմակիցների, զգալիորեն բարելավվել են: Բնակարանին գումարվել է նաև MAZDA CX-9 ավտոմեքենան, 1,664,594.00 ՀՀ դրամը, ինչպես նաև աշխատավարձի դիմաց ստացած վարձատրությունը՝ 8,830,410.00 ՀՀ դրամ: