Ակնոցներ Գրիգորի Լեփսից
Գիտություն և Մշակույթ
Շոու բիզնեսի շատ աստղեր, բացի նոր ձայներիզներ ձայնագրելուց և համերգային շրջագայություններ կատարելուց, փորձում են ստեղծել նաև իրենց սեփական բիզնեսը:
Երգիչ Գրիգորի Լեփսը ևս այդ արտիստների թվում է:
Ինչպես արդեն Գրիգորին հայտնել էր լրագրողներին, նա վաղուց հավաքում է ակնոցներ և իր հավաքածուում ունի արդեն 300 տեսակ:
Նա արդեն չի հիշում՝ ում մտքով անցավ այդպիսի բիզնես բացելու գաղափարը, բայց այս ոլորտում երկու տարվա երկարատև աշխատանքներից հետո, «Գրիգորի Լեփս» ապրանքանիշի ակնոցները մոտ ժամանակներս կկարողանան գնել բոլոր ցանկացողները:
Դրանք արտադրվելու են ԱՄՆ-ում, իսկ արժեքները կտատանվեն 150-1000 ԱՄՆ դոլարի սահմանում՝ կախված մոդելից: Սակայն երգիչն անկեղծորեն խոստովանել է, որ այնքան էլ չի հավատում, թե հնարավոր է շահույթ ստանալ նման բիզնեսից: Հայտնում է uadom.org–ն:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի