ՀԱՊԿ զորավարժությունները կհատեն եզրագիծը սեպտեմբերի 19-ին (ֆոտոշարք)
Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ, սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը:
Սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև` ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք:
Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ և փոխհամաձայնեցված կերպով փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին, և զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար:
{gallery}hapkk{/gallery}


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի