Ես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք. Քերոբյան
Տնտեսություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերահաստատեց երկնիշ տնտեսական աճ ապահովելու նախկինում տրված խոստումը: Այս մասին Քերոբյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:
«Ես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Քերոբյանը հիշեցրեց նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունն այն մասին, որ տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)