Ռոբերտ Պատինսոնն ու Քրիսթին Ստյուարտը կրկին միասին են
Աշխարհ
Մենք շտապեցինք վերջակետ դնել ամենահայտնի «վամպիրներ» Ռոբերտ Պատինսոնի և Քրիստթին Ստյուարտի սիրավեպին: Գրում է cosmo.ru–ն:
Վերջին երկու ամիսների ընթացքում աստղային զույգը ոչ միայն հասցրել էր բաժանվել, այլև սիրահարները ծախել էին իրենց ընդհանուր տունը և գնացել տարբեր ուղղություններով: Պատինսոնը ժամանակավորապես հյուրընկալվել էր իր ընկերներից մեկի տանը: Իսկ Քրիսթինն անգամ հասցրել էր առանձին տուն գնել իր և իր մայրիկի համար:
Սակայն հիմա զույգը հաշտվել է: Նրանց ընկերներն ասում են, որ Քրիսթինն ապրում էր միավորվելու հույսով: Նա, օրինակ, բացեիբաց կրում էր Փաթինսոնի իրերը:
Վերջապես ընկերուհու զղջումները խաբված Ռոբերտի սիրտը հալեցրին: Ռոբերտը որոշեց սիրելիին տալ ևս մեկ հնարավորություն: Հիմա սիրահարները կրկին փնտրում են տուն՝ միասին ապրելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ