Թուրքական բանակն ամսեկան վերացնում է 500 քուրդ գրոհայինի
Թուրքիա
Թուրքական բանակն ամսեկան վերացնում է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունից մոտ 500 գրոհայինի երկրի հարավ-արևելքում ռազմական գործողությունների ընթացքում. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունները երկրում։
«Եթե ահաբեկչական խմբավորումը վայր դնի զենքերը, նրանց դեմ իրականացվող գործողությունները կդադարեցվեն»,-Էրդողանի խոսքերը մեջ են բերում ԶԼՄ-ները։ «Հակառակ դեպքում մենք կշարունակենք ահաբեկիչների դեմ ուղղված պայքարը»,-ավելացրել է վարչապետը։
Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև այս հակամարտությունն ընթանում է արդեն 25 տարի անընդմեջ, այն ավելի քան 40 հազար կյանք է խլել։ ՔԱԿ-ը ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց Եվրամիությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)