«Հայոց աշխարհ». Կլինի՝ լավ, չի լինի՝ էլի լավ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչո՞վ էր պայմանավորված ԵԺԿ-ի «խտրական վերաբերմունքը» ԲՀԿ-ի նկատմամբ, ինչո՞ւ անդամակցության հայտ ներկայացրած հայաստանյան 4 կուսակցություններից միայն «Բարգավաճին» «թույլ չտրվեց» դառնալ այդ կազմակերպության անդամ:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը դեռևս չունի այս հարցի պատասխանը: «Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ այս խնդրի շուրջ բարձրացված աժիոտաժը: Հայաստանյան չորս կուսակցությունները անդամակցության հայտ են ներկայացրել 2008-2009 թվականներին, և ԵԺԿ-ն հիմա հարկ համարեց քննարկել այդ խնդիրը: Կլինի՝ լավ, չի լինի՝ հաստատ ո՛չ ավելի վատ: Կոնկրետ մեր կուսակցությունը գերխնդիր չէր դրել ամեն գնով դառնալ ԵԺԿ դիտորդ-անդամ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ