ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները
Արցախ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում,Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ տարածաշրջանում: Քննարկումը կշարունակվի»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)