Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 13
ՎերլուծականՇարունակում ենք ընթերցողին ծանոթացնել այն պաշտոնյաների հետ, որոնց կյանքը և հատկապես սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ բարելավվել է 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո:
Ընդդիմադիրներին հաճախ թիրախավորող ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը 2019-ին հայտարարագրել էր երկու բնակարան,2,000,000.00 ՀՀ դրամ,5,000.00 ԱՄՆ դոլար, 20,000.00 եվրո:
2020 թվականի հայտարարգրում պատգամավորը նշել է երկու բնակարան՝ մեկը Արաբկիր համայնքում, մյուսը՝ Աջափնյակում, 5,000.00 ԱՄՆ դոլարի փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է՝ 109,954.60 ՀՀ դրամ, 2,831.75 եվրո, 1,010.04 դոլար, 650,578.50 ՀՀ դրամ: Աշխատանքից ստացված եկամուտը կազմել է 9,095,560.00 և 75,996.00 ՀՀ դրամ: