Ճապոնացին շփոթեց Ռուսաստանի դեսպանությունը չինականի հետ
Աշխարհ
Այս զավեշտալի միջադեպի հերոսը՝ Ճապոնիայի քաղաքացին, ով ցանկանում էր արտահայտել իր վերաբերմունքը Ճապոնիայի և Չինաստանի միջև ստեղծված հակամարտությանը, կատարյալ պարտություն կրեց՝ շփոթելով Տոկիոյում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանությունները, տեղեկացնում է НТВ.Ru-ն:
Ճապոնացին վառեց կերոսինով լցված տարան Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ լիովին վտստահ լինելով, որ արտահայտում է իր բողոքը Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց:
Արտակարգ պատահարից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, հասարակական կարգը խախտողը եղել է 57-ամյա Մասաֆումի Էնդոն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ