Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 15
ՎերլուծականՇարունակում ենք հանրությանը ծանոթացնել այն պաշտոնյաների հետ, որոնք կյանքը և հատկապես սոցիալ-տնտեսական դրությունը զգալիորեն բարելավվել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:
Դիցուք՝ Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը 2019-ի հայտարարագրում նշել էր միայն 2,856,048.00 ՀՀ դրամի եկամուտը:
Արդեն 2020-ին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,479,949.00 ՀՀ դրամ և 225 եվրո: Եղոյանը հայտարարագրել էր կանխիկ 50,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է համապատասխանաբար՝ 10,652,960.00 և 1,131,622.00 ՀՀ դրամ` ստացված ՀՀ Ազգային ժողովից և վարչապետի աշխատակազմից: