Թավշյա հեղափոխության մասին ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին
Գիտություն և Մշակույթ
Պարետ Մարոնյանի հեղինակած «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» վավերագրական ֆիլմն արժանացել է հեղինակավոր Բևեռլի Հիլզ 21-րդ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղ» և «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» մրցանակներին: «Massispost» պարբերականի փոխանցմամբ` համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է առցանց:
Վավերագրական ֆիլմը պատմում է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին:
Նշվում է, որ ֆիլմի հեղինակները չափազանց ուրախ են, որ կինոարտադրության ոլորտի պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրիի անդամները 150 ֆիլմից ընտրել են «Անարյուն» ժապավենն ու արժանացրել բարձրագույն մրցանակների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)