Լիբանանում ԱՄՆ դեսպանատանը սկսվել է գաղտնի փաստաթղթերի ոչնչացումը
Աշխարհ
Այսօր Բեյրութում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսել են ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը։ Այս քայլին նրանց դրդել են հակաամերիկյան ցույցերը, որոնք սկսվել են սկանդալային «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի պատճառով, նշում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։ Բացի այդ, դեսպանատանն աշխատող Լիբանանի քաղաքացիները, նույնպես անվտանգության նկատառումներից ելնելով, տուն են ուղարկվել։
Նշենք, որ Բեյրութի արվարձաններում բազմահազարանոց ցույց է ընթանում՝ ընդդեմ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի, որը, ըստ իսլամի հավատացյալների, վիրավորում է Մուհամմեդ մարգարեին։
Հիշեցնենք նաև, որ նմանատիպ ակցիաներ են անցնում նաև Լիբանանի մի շարք այլ քաղաքներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ