ԱՄՆ-ն փորձում է թուլացնել լարվածությունը Պեկինի և Տոկիոյի միջև
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության քարտուղարը փորձում է թուլացնել լարվածությունը Չինաստանի և Ճապոնիայի միջև, տեղեկացնում է Voice of America լրատվական գործակալությունը:
Ճապոնական իշխանությունները հայտնեցին Լեոն Պանետային, որ փորձում են կանխարգելել հարաբերությունների խզումը Չինաստանի հետ՝ Սենկակու կղզիների շուրջ վեճի պատճառով:
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետան Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների սուր լարվածության ֆոնին երկուշաբթի հանդիպեց Ճապոնիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, մինչև Պեկին ուղևորվելը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան տեղեկացրեց Պանետային, որ ճապոնական կառավարությունը ձգտում է կանխարգելել մի քանի անմարդաբնակ կղզիների շուրջ վեճի լարվածության բարձրացումը: Պանետան, ով կանգնած էր իր ճապոնացի գործընկերոջ՝ Սատոսի Մորիմոտոյի կողքին, կրկին արտահայտեց ԱՄՆ-ի դիրքրորոշումը: Նա նշեց, որ չնայած Վաշինգտոնը չի պաշտպանում որևէ մեկի շահերը այս տարածքային հարցերում, Միացյալ Նահանգները կկատարի Ճապոնիայի հետ կնքած` դաշնակցային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և օգնության կհասնի, եթե երկիրը ենթարկվի հարձակման:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ