«Հրապարակ». Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է
Հայկական Մամուլ
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին երեկ մեր թղթակիցը նկատել է Նալբանդյան փողոցում՝ ոստիկանության քննչական բաժին մտնելիս, ինչից կարելի է ենթադրել, որ նա հարցաքննվել է սոցապ ծառայությունում հայտնաբերված յուրացումների գործի շրջանակում: Հարցաքննվելու փաստն անձամբ Խաչիկյանից, մեզ չհաջողվեց պարզել: Հայտնի է, որ Խաչիկյանն աղմկոտ բացահայտումից ու պաշտոնակ լինելուց հետո ընդհատակ է անցել, միայն երբեմն հայտնվում է քեֆերի սեղանների շուրջ, մասնավորապես՝ վերջին անգամ Ախթալայում խորովածի փառատոնին էր մասնակցում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց՝ հարցաքննվելու վերաբերյալ մեր տեղեկությունը, միայն նշեց հետևյալը. «Այդ գործի շրջանակներում բազմաթիվ անձինք են կանչվել ու հարցաքննվել, նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այդ անձանց տվյալները հրապարակելը նպատակահարմար չէ»: Հիշեցնենք, որ այս գործով հարցաքննվել է 24 հոգի, ստորագրությամբ բաց են թողնվել բոլորը: Կալանավորվել է միայն Նոր Նորքի տարածքային կառույցի պետի տեղակալը՝ Արթուր Սուքիասյանը, որը մեղադրվում է 2008-ին Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնից 17 միլիոն դրամ հափշտակելու մեջ»՝ հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ