Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 18
Վերլուծական«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը 2019 թվականի հայտարարագրում նշել էր մեկ բնակարան, MERCEDES-BENZ 320 E մարդատար ավտոմեքենա, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա արժեթղթերը կազմել են 10000.00 ՀՀ դրամ, եկամուտը՝ 1,500,000.00 ՀՀ դրամ և 3,000.00 ԱՄՆ դոլար:
2020-ին Թունյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ մարդատար ավտոմեքենա, բաժնային արժեթղթերը կամ ներդրումները կազմել են 10,000.00 ՀՀ դրամ, բանկային հաշվի մնացորդը կազմել է 900,000.00 ՀՀ դրամ, կանխիկ դրամը՝ 300,000.00 ՀՀ դրամ և 1,800.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է 10,618,000.00 ՀՀ դրամ, վարձակալության դիմաց ստացված վարձավճարը կազմել է 2,500,000.00 ՀՀ դրամ , 3,000.00 ԱՄՆ դոլարի էլ ստացված փոխառություններն էին: