«Ժողովուրդ». Կրկին ստուգումներ՝ քաղաքական ենթատեքստով
Հայկական Մամուլ
««Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ գլխավոր դատախազության որոշ աշխատակիցներ Հայաստանում գոյություն ունեցող հիվանդանոցներում առայժմ ոչ պաշտոնապես լայնամասշտաբ քննությունն են սկսել՝ պարզելու, թե ԲՀԿ-ն վերջին ժամանակներս ինչ միջոցներով է բարեգործություն իրականացնում: Խնդիր է դրված պարզել, թե որտեղից են գնվում ակնոցները, որոնք անվճար բաժանվում են մարդկանց, կամ վարձատրվում են արդյոք բժիշկները՝ լրացուցիչ աշխատանքի համար, արդյոք ՀՀ պետբյուջեի միջոցներն են ծախսվում և այլն: «Ժողովուրդ»-ը լուրի իսկությունը ճշտելու համար զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հետ, ով ասաց, որ քննություն իրականացնելն իրենց գործառույթը չէ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Իսկ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն էլ ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ