Հացը նորից թանկացել է
Տնտեսություն
«Վերջին 10-15 օրվա ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով»,-ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե հացի գնի թանկացումը կապված է միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման հետ, Արմեն Պողոսյանը արձագանքել է. «Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ, քանի որ թանկացումներ նախատեսված են ուշ աշնանը, որը դեռ չի մեկնարկել, մինչդեռ հայաստանյան շուկայում արդեն սկսել են թանկացումները:
Արմեն Պողոսյանն ընդգծել է, որ թանկացումները երկու ձևով են արտահայտվում՝ նոմինալ և թաքնված: Սա այն դեպքն է, երբ հացի արտադրությամբ զբաղվող որոշ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են քաշի իջեցման հաշվին պահպանել հացի նախկին գինը:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը նշել է նաև, որ ներկայումս իրականացվում են ստուգայցեր Երևանի և մարզերի մի շարք մթերային խանութներ, որտեղ վաճառվող հացը կշռելուց հետո արձանագրում են, որ իրական քաշը չի համապատասխանում ապրանքագրում առկա քաշին:
Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ լինում են դեպքեր, երբ հացի նոմինալ և թաքնված թանկացումները արձանագրվում են միաժամանակ, ինչը կրկնակի հարված է շարքային քաղաքացիների՝ առանց այն էլ աղքատիկ գրպաններին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում