Էշթոնը կհանդիպի Իրանի միջուկային հարցով բանակցողին
Աշխարհ
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը երեքշաբթի Ստամբուլում կհանդիպի Իրանի միջուկային հարցով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիին՝ շարունակելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Agence France-Presse-ը:
Ստամբուլի դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ երկուշաբթի օրը Ջալիլին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուին՝ քննարկելու բանակցությունների վերսկսումն աշխարհի գերտերությունների հետ Թեհրանի միջուկային խնդրի շուրջ:
«Ջալիլին ցանկացավ Թուրքիա գալ քննարկելու վերջին զարգացումներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,– հայտնում է Agence France-Presse-ի թղթակցին վերոնշյալ աղբյուրը:
Այսպես կոչված 5+1 ձևաչափով գործող խումբը, որի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Գերմանիան, կոչ են արել Իրանին անմիջապես դադարեցնել ուրանի հարստացումը՝ վախենալով Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ