Նավթի գինը նվազում է
Աշխարհ
Նավթի համաշխարհային գները նվազել են 3%-ով այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ կարող է բացել իր ստրատեգիական պաշարները հումքի գնաճը զսպելու համար:
Այս պահին շատ վերլուծաբաններ կանխատեսում են սև ոսկու գնի աճ՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում լարված վիճակի առկայության հետ կապված: Նախորդ շաբաթ մահմեդական երկրներում բողոքի ակցիաների մեծ ալիք բարձրացավ ի դատապարտում ԱՄՆ-ում ստեղծված «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ստեղծման: Ամենաթեժ բողոքի ակցիաները տեղի են ունեցել Եգիպտոսում, Եմենում, Սուդանում, Թունիսում, Պակիստանում, Բանգլադեշում և Լիբիայում:
Երկուշաբթի այդ ցույցերը տեղափոխվել են Ավստրալիա, Բելգիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ