Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանը
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ երեքշաբթի օրը կմեկնարկի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 193 պետությունների ներկայացուցիչներից բաղկացած համաշխարհային կազմակերպության գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանը։ Օրակարգում կննարքվեն 168 կարևոր հարցեր՝միջազգային անվտանգության, խաղաղապահ առաքելությունների, ահաբեկչության և թմրամոլության դեմ պայքարի հետ կապված, այդ թվում նաև կորած մշակութային արժեքների վերադարձնելու հետ կապված հարցեր:
ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանը կնախագահի Սերբիայի նախկին արտգործ նախարար Վուկ Յերեմիչը:
Սեպտեմբերի 25-29-ը ընկած ժամանակահատվածում Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում նախատեսված է ընդհանուր քաղաքական քննարկում տարբեր պետությունների ղեկավարների, արտգորխնախարարների մասնակցությամբ։
Նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկն է լինելու դրությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, ուր արդեն տարի ու կես չեն դադարում մարտերը կառավարության և ընդդիմության ուժերի միջև:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ