«Ժողովուրդ». ԱԳՆ–ն կարելի էր ընդհանրապես փակել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում:
Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2011-ի սեպտեմբերի 23-ին՝ մոտ մեկ տարի առաջ, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն և՛ կառավարությունը, և՛ ԱԳՆ-ն, և՛ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը'բացառելով նման զարգացումները: Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են՝ ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց:
Թերթը նկատում է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին