«Sputnik V» պատվաստանյութի պաշտպանության ժամանակահատվածը երկու տարի է․ Գինցբուրգ
Գիտություն և Մշակույթ«Sputnik V» -ով պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամանակի վերաբերյալ ուսումնասիրությունը կօգնի խնայել շատ պետական միջոցներ։ Հավանական է, որ պաշտպանությունը կտևի 2 տարի։ Այս մասին ասել է ՌԴ Առողջապահության նախարարության «Գամալեայի» համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Անհրաժեշտ է ուսումնասիրել բջիջների հիշողության տևողությունը, այն դարձնել պաշտոնական ուսումնասիրություն, որպեսզի հետագայում այդ տեղեկատվությունը մուտքագրվի գրանցման վկայականի մեջ: Սա պետք է խնայի հսկայական քանակությամբ պետական գումար: Գինցբուրգը նշել է, որ եթե ապացուցվի, որ «Sputnik V» պատվաստանյութը պաշտպանում է 2-3 տարի, իսկ արտասահմանյան պատվաստանյութերը՝ շատ ավելի կարճ ժամանակահատված, ապա դրանք կլինեն անհամեմատելի որակի երկու արտադրանք: «Մենք ավելի քան վստահ ենք, որ 2 տարի հաստատ իմունիտետ կլինի կորոնավիրուսի հանդեպ», - ընդգծել է Գինցբուրգը: