«Հայկական Ժամանակ». ԱԳՆ-ի շենքը հյուրանոցի վերածելու ծրագիրը Սաշիկ Սարգսյանի՞ն է
Հայկական Մամուլ
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը օրերս ստիպված է եղել խոստովանել, թե շատ հնարավոր է, որ ՀՀ արտգործնախարարության և Կենտրոնական փոստի շենքերը, որոնք գտնվում են Հանրապետության հրապարակում, դառնան հյուրանոց:
«Ես կողմնակից եմ, որ դա լինի հյուրանոց, որպեսզի միավորվի հետևի կիսակառույց՝ Ամիրյան փողոցի կողմի շենքի հետ և դառնա մի ընդհանուր լուրջ կոմպլեքս: Այսինքն՝ հյուրանոց լինելու պարագայում դա էլ պետք է մեջը մտցնել, որպեսզի ամբողջ ինֆրաստրուկտուրաները նորմալ աշխատեն»,- խոսելով մասնավորապես ԱԳ նախարարության շենքի մասին՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Երևանի գլխավոր ճարտարապետը:
Նարեկ Սարգսյանը նաև չի հերքել տեղեկությունները, որ արտգործնախարարության շենքը հյուրանոցի վերածելու ծրագրեր ունի Սերժ Սարգսյանի հարազատ եղբայր Սաշիկ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին