«Ժողովուրդ». Այսօր կսկսվի Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը
Հայկական Մամուլ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կսկսվի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ նա մեղադրվում է խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մաս):
Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է վերջինիս հինգ հարյուր ութ հազար դրամին: Տուժողը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Է: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին