«168 ժամ». ԲՀԿ խոսնակը կաբինետի կազմում որոշակի փոփոխությունների հույս ունի
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով շաբաթ օրը ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ կառավարության աշխատանքին հասցեագրված խիստ քննադատություններին, ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Երկար ժամանակ արդեն առաջադրած, բարձրացված մտահոգություններն այդ մակարդակի վրա արձագանք ստացան»: Նաև հավելել է. «Ես ուրախ եմ, որ երկրի ղեկավարությունը վերջապես կիսում է բոլոր այն անհանգստությունները, որոնք մենք ունեցել ենք կառավարության ղեկավարի հետ կապված: Հույս ունեմ և ցանկանում եմ հավատալ, որ դա կբերի որոշակի փոփոխությունների` կաբինետի կազմում, նրանց աշխատանքի որակում, ու վերջապես երկիրը դուրս կգա առաջընթացի ուղի»:
ԲՀԿ խոսնակը նաև հույս է հայտնել, որ նախագահի մատնանշած ոլորտները կանցնեն այն պատասխանատուներին, որոնք, սեփական կուրսն իրականացնելով, կարձանագրեն լուրջ դրական փոփոխություններ ու կաշկանդված չեն լինի սահմանափակումներով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին