ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է անում
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում գրել է, որ Պետդեպարտամենտը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չսահմանազատված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակական է և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակի դեէսկալացիայի համար»,- գրել է Փրայսը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)