2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում հատկացվել է 10 տեղ. ԿԳՄՍՆ
Գիտություն և ՄշակույթՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից:
Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.
ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետների անհրաժեշտությունը՝ տեղեր հատկացնելով բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներում,
բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), ձևակերպված դոկտորանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:
Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը: