Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս 

ՀՀ նախագահ. «Հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ»

Աշխարհ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և տիկին Վաֆաա Սուլեյմանի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ուներ հետևյալ բովանդակությունը. «Մեծարգո՛ պարոն Նախագահ և տիկին Սուլեյման,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սիրով ողջունում եմ Հայաստանի բարեկամ Լիբանանի ղեկավարին, Լիբանանի առաջին տիկնոջը և մեր բոլոր հյուրերին: Ուրախ ենք այս գեղեցիկ երեկոն ձեր ընկերակցությամբ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցկացնելու համար: Թեպետ պարոն Սուլեյմանի հետ քանիցս հանդիպել ենք, բայց սա նրա առաջին այցն է հայերի հայրենիք, ինչի առթիվ նրան ցանկանում ենք բարի գալուստ: Առավել խորհրդանշական է, որ Լիբանանի Նախագահի այցելությունը տեղի է ունենում հենց այս տարի, երբ Հայաստանը տոնում է իր անկախ պետականության 20-ամյա հոբելյանը: 20 տարի առաջ հայերը վերականգնեցին իրենց անկախությունը՝ վերստին անդամակցելով միջազգային հանրության բազմանդամ ընտանիքին: Այն նաև առիթ հանդիսացավ հայերիս համար արդեն նոր որակի միջպետական հարաբերություններ հաստատելու մեր բարեկամ երկրների, այդ թվում Լիբանանի հետ, թեպետ մեր ժողովուրդների առնչությունները գալիս են հազարամյակների խորքից:

Ըստ հռոմեական պատմիչների՝ դեռևս մ.թ.ա. IV-III դարերում հայ առևտրականները Սիդոնի և Տյուրոսի շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգերը, որդան կարմիրը, իսկ մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Մեծ արքայի ժամանակներում վերաբնակեցումներն ու շփումներն էլ ավելի են ակտիվացել:

Սելջուկյան արշավանքներից, ապա նաև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Լիբանանի քաղաքներում սկսեցին ձևավորվել հայ համայնքները: 260 տարի առաջ հենց Լիբանանում է իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը:

Լիբանանի լեռների անառիկությունը գրավում էր Օսմանյան կայսրության ազատախոհներին, որոնց մեջ քիչ չէին նաև հայերը: Նրանք իրենց անուրանալի դերն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Իսկ մեր ազգի պատմության ամենաօրհասական շրջանում Լիբանանը շատերի համար դարձավ փրկության փարոս, երբ Հայոց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապահով ապաստան գտան հյուրընկալ Լիբանանում:

Ձեր երկրում տիրող ազատ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտը հնարավորություն տվեց հայկական ստվար համայնքին լիարժեքորեն ինտեգրվելու Լիբանանի հասարակական կյանքին և գործուն մասնակցություն ունենալու Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը՝ միևնույն ժամանակ վառ պահելով ազգային ինքնությունը: Ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում են ձևավորել հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնք 20-րդ դարում կարևոր նշանակություն ունեցան հայապահպանության գործում:

Այստեղ է գտնվում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, աշխարհի բոլոր հայ կաթոլիկների կենտրոն Հայ կաթողիկե պատրիարքարանը, ինչպես նաև Սփյուռքի այնպիսի կառույցների կենտրոնատեղիներ և հաստատություններ, ինչպիսիք են Հայկազյան համալսարանը՝ սփյուռքում պետական ճանաչման արժանացած միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, «Համազգային» մշակութային միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ մարզական միությունը և այլն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերություններն ունեն կայուն և խորը հենասյուներ, քանի որ բոլոր մակարդակներում էլ միշտ եղել են բարեկամական և ջերմ: Տարբեր առիթներով բազմիցս հնչել է այն միտքը, որ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. մեր ժողովուրդների շփումը դարերի ընթացքում եղել է եղբայրական: Բեյրութը, Բուրջ Համմուդը, Այնջարը յուրաքանչյուրիս սրտում է: Մենք մշտապես անկեղծորեն ու սիրով կիսում ենք Լիբանանի ժողովրդի բոլոր ուրախությունները, և պատրաստ ենք թև ու թիկունք լինել բարեկամ ժողովրդին՝ իր դժվարությունների պահին: Դրա ապացույցները մենք տեսել և տեսնում ենք անցած և մեր օրերի պատմության փուլերում: Մենք սահմանակից հարևան չենք, սակայն, ինչպես ասել է Լիբանանի մեծ որդին և հայ ժողովրդի բարեկամը, գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանը, ում հուշարձանը կանգնած է Երևանի կենտրոնական պուրակներից մեկում. «Հեռու գտնվող բարեկամը երբեմն ավելի մոտ է քեզ, քան կողքինդ»:

Այս ամենի խոսուն ապացույցն այսօր մեր միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն է, բազմաբովանդակ շփումներն ու բազմաոլորտ համագործակցությունը, ինչը դրսևորվում է ինչպես պետական, այնպես էլ ժողովրդական մակարդակներում: Մեր երկարատև համագործակցությունը թե՛ երկկողմ հարթությունում, թե՛ միջազգային ասպարեզում հաստատում է, որ մենք ունենք հաստատուն, փոխշահավետ ու ներդաշնակ կապեր: Երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև այսօրինակ հարաբերությունների պահպանման և շարունակական զարգացման գործում մշտապես հուսալի կամուրջի դեր է կատարում լիբանանահայ համայնքը:

Վստահաբար կարող եմ ասել, որ ունենալով երկկողմ հարաբերությունների այսչափ հարուստ ու բազմաշերտ հիմքեր, մենք պարտավոր ենք պահպանել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, մեծարգո պարոն Նախագահ, կրկին ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կիրականացվեն՝ հանուն մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության հարատևության:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ մաղթելով Լիբանանի Հանրապետության Նախագահին և տիկին Սուլեյմանին քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և հետագա բարգավաճում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Ամենադիտված