Մեքսիկական բանտից ավելի քան 130 կալանավոր է փախուստի դիմել
Աշխարհ
Ավելի քան 130 բանտարկյալ զանգվածային փախուստի է դիմել երկուշաբթի օրվա գիշերը Մեքսիկայի՝ ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվեղ Պիեդրաս Նեգրաս քաղաքի բանտից։
Ինչպես հաղորդում են մեքսիկական Կոաուիլա նահանգի իշխանությունները, փախուստի դիմած հանցագործների թիվը ճշտվում է։ Բանտում ընդհանուր առմամբ գտնվել է 730 կալանավոր։ Ըստ որոշ տվյալների՝ բանտարկյալները կարող էին փախուստի դիմել ստորգետնյա թունելով։ Փախուստի ընթացքում զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա։ Այս պահին ոստիկանության հսկողության տակ են գտնվում բանտի տնօրենն ու նրա երկու օգնականները։ Ըստ նահանգային իշխանությունների՝ կալանքի տակ է գտնվում կալանավայրի ընդանուր առմամբ 30 աշխատակից։
Նշենք, որ իշխանությունները 200 հազար պեսո (15,7 հազար դոլար) պարգև են խոստացել փախստականների մասին տեղեկության համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ