Հայտնի են աշխարհի ամենաբարձր աշխատավարձ վճարող քաղաքները
Աշխարհ
Ժնևը և Ցյուրիխը դարձել են համաշխարհային առաջատարներ իրենց բնակիչներին վճարվող աշխատավարձի չափով. այս եզրահանգմանն են եկել UBS բանկային խմբի մասնագետները։ Կայուն տնտեսություն ունեցող քաղաքների շարքում Ժնևը և Ցյուրիխը աշխատանքի դիմաց վճարման լավագույն մակարդակն են ապահովում։
Այսպիսին են «Գներ և աշխատավարձեր» ուսւոմնասիրության արդյունքները, որի ընթացքում փորձագետները համեմատել են աշխատավարձի չափը՝ առանց հարկերի և սոցիալական նվազեցումների, և սպառողական զամբյուղը, որը, սակայն, չի ներառում կոմունալ վճարումները։
Միևնույն ժամանակ, պարենային ապրանքների գները ինչպես Ժնևում, այնպես էլ Ցյուրիխում, մի քանի անգամ ավելի բարձր են, քան վարկանիշի մնացած բոլոր մասնակիցներինը. հաղորդում է Le Matin-ը։ Եթե սպառողական զամբյուղի արժեքը միջին հաշվարկով Եվրոպայում կազմում է 326 եվրո, Ցյուրիխում նրա արժեքը կազմում է 544 եվրո:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ