Հանրապետական թեկնածուն վատ է արտահայտվել Օբամայի կողմնակիցների մասին (տեսանյութ)
ԱՄՆ
Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ վատ է արտահայտվել Բարաք Օբամայի կողմնակիցների մասին։
Ըստ ընթրիքի ընթացքում թաքնված տեսախցիկով արված տեսագրության` հանրապետական թեկնածուն ասել է, որ ամերիկացի ընտրողների 47տոկոսը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկերը և այդ իսկ պատճառով էլ երբեք չեն քվեարկի հանրապետականների օգտին։
«Ես կարիք չունեմ անհանգստանալու այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում հոգալ իրենց մասին»,-հավելել է թեկնածուն։
Այնուհետև ԶԼՄ-ների փոխանցմամբ Ռոմնին արագ անցկացրել է մամլո ասուլիսը և ընդհանրապես չի հերքել իր հայտարարությունները, ընդհակառակը`հաստատել և նշել է, որ մնալու է այդ կարծիքին։
«Ընտրարշավում ես ունեմ արտակարգ փորձառու, հաջողությունների հասած խորհրդատուների բավականին լավ թիմ»- նշել է Ռոմնին։
Տեսանյութի բովանդակությունը հրապարակել է Mother Jones-ը, որին ի պատասխան Ռոմնին հայտարարել է, թե նույն բաներն ասել է նաև հրապարակայնորեն։
Օբամայի գլխավորած դեմոկրատների արձագանքը երկար սպասել չի տվել, դեմոկրատների շտաբի ներկայացուցիչ Ջիմ Մեսինան հայտարարել է, որ դժվար է լինել բոլոր ամերիկացիների նախագահը։
BBC–ի թղթակիցը նշում է, որ նման խոսքերը կարող են լրջորեն հարվածել Ռոմնիի վարկանիշին։
Reuters Գործակալության տեղեկությունների համաձայն` Օբաման գերազանցում է Ռոմնիին 5 տոկոս ձայների առավելությամբ, և նրա առավելությունը Ռոմնիի նկատմամբ գնալով աճում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)